ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Սահակաշվիլին մտադիր է վերադառնալ Վրաստան

Սահակաշվիլին մտադիր է վերադառնալ Վրաստան
02.10.2016 | 19:33

«Ես իսկապես պատրաստվում եմ Վրաստան վերադառնալ ու պաշտպանել կայացած ընտրությունների արդյունքները»՝ հայտարարել է Միխայիլ Սահակաշվիլին Նյու Յորքում՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ:

Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին ասել էր, որ Վրաստան վերառանալու դեպքում իրավապահները «կձերբակալեն Սահակաշվիլուն իր իրականացրած հանցագործությունների համար»:

Դիտվել է՝ 795

Մեկնաբանություններ